«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

«Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հստակ կարմիր գիծ է, որ չի կարող ադրբեջանական վերահսկողություն լինել Արցախի ժողովրդի հանդեպ»

«Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հստակ կարմիր գիծ է, որ չի կարող ադրբեջանական վերահսկողություն լինել Արցախի ժողովրդի հանդեպ»

68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով՝ Խաչատրյանին առևանգել են հենց Կարմիր խաչի մեքենայից՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ։

Բեգլարյանը խոսքով՝ որևէ մեկը երաշխավորված չէ, որ հաջորդ առևանգված անձն ինքը չի լինելու։

«Ահա այսօրվա դեպքը մեզ համար հստակ ցուցիչ է լրացուցիչ, թե ինչ կարող է պատահել ադրբեջանական անցակետի առկայության պարագայում։ Որևէ մեկը երաշխավորված չէ, որ հաջորդ առևանգված անձն ինքը չի լինելու և առևանգումից հետո, թե ինչ է կատարվելու Ադրբեջանում՝ գլխատում, խոշտանգում, նվաստացում, ցմահ բանտարկություն և այլն, բոլոր հնարավոր սցենարները հնարավոր են։ Խեղճ մարդու գլխին գործ են կարում, իրեն որպես ցեղասպան են հռչակում հենց ցեղասպնները, ահաբեկիչները, ու չգիտենք, թե այդ մարդու ճակատագիրն ինչ է լինելու այսուհետ», - ասաց Բեգլարյանը՝ շեշտելով՝ սա արդեն հստակ կարմիր գիծ է, որ չի կարող ադրբեջանական տիրապետություն, վերահսկողություն լինել Արցախի ժողովրդի հանդեպ, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի հնարավորությունների հանդեպ։

Հշենք, որ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին: Այս մասին հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

«Տղամարդուն դիմավորեցին մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և նրան հնարավորություն տրվեց կապ հաստատել իր ընտանիքի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր «ռազմական հանցագործություններ կատարելու» համար։  Ադրբեջանի իրավապահները Խաչատուրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։

Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդականը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։