ԲՀԿ-ն չի մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը

Հայաստան 02.10.2019   11:02   163

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԲՀԿ-ն չի մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը

ԲՀԿ-ն որոշել է, որ չի մասնակցելու ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Խմբակցությունով հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում ենք: Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ԱԺ-ում մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել, որ չի համապատասխանում այդ պաշտոնին:Այսօր նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ կա ժամկետների խախտումներ, մենք չենք ուզում, որ մի բանը, որը իրավաբանորեն ապացուցված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են: Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, լինի ՍԴ նախագահ, թե ոչ: Որոշողը Սահմանադրական դատարանն է: Դրա համար որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,-հայտարարեց Ծառուկյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  հոկտեմբերի 1-ին գիշերել է իրենց տանը:

«Ալեքսանդր Գրիգորիչը իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»,- ասաց Ծառուկյանը:

Նշենք որ, ըստ լրատվամիջոցների, Լուկաշենկոն գիշերել էր հենց Գագիկ Ծառուկյանի այգուն կից հյուրատանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան, Հրայր Թովմասյան, ԲՀԿ, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon