ԲՀԿ-ն կդիմի Սահմանադրական դատարան

Քաղաքական 17.06.2020   12:00   428

ԲՀԿ-ն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Նախ կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ ենք հանդես գալու: Եվ երկրորդը՝ դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը»:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը: Կալանքի քննության նիստի օրը հայտնի չէ։

 Ծառուկյանի փաստաբանը «Ազատությանը» փոխանցեց՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել. - «154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»:

Էմին Խաչատրյանն ասաց, որ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի. - «Ապօրինի, չհիմնավորված մեղադրանք»:

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, ՍԴ, ԲՀԿ, Գագիկ Ծառուկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon