Բժիշկ Հայկ Մանասյան. «Ընդամենը 2 շաբաթ. դժվար ու պատասխանատու 2 շաբաթ»

Խոսք 19.05.2020   22:42   885

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ըստ Առողջապահության նախարարի նոր հաղորդագրության, մի քանի օրից անախտանիշ վարակակիրները չեն պահվելու հիվանդանոցներում, այլ իրենց տներում ինքնամեկուսացվելու են:

Ասեմ, որ սա բերելու է համաճարակի կտրուկ ակտիվացման, որը սպասելի է, ավելին՝ անխուսափելի: Սրան հաջորդող 2-3 շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը, որից հետո վարակը սկսելու է օրեցօր մարել:

Ընդունում եմ, որ սա ծանր ու պատասխանատու որոշում է:

Որպես բժիշկ, ողջունում եմ այս դժվար, բայց անխուսափելի ռազմավարությունը, ու կիսում եմ այս քայլի պատասխանատվությունը՝ որոշումը կայացնողների հետ:

Առաջն Աստված, իմ աթեիստ Նախարար:

Իսկ Դուք սիրելիներս, հեռու մնացեք տարեցներից ու քրոնիկական հիվանդություն ունեցողներից: Ընդամենը 2 շաբաթ: Դժվար ու պատասխանատու 2 շաբաթ»:

Հիշեցնենք, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայկ Մանասյան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon