Բողոքի ակցիա Դատախազության առջև. մայրերը պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին

Հայաստան 10.01.2020   12:00   188

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա է: Երեխաների ապօրինի որդեգրման գործերով տուժած մայրերը պահանջում են անհապաղ կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, փոխանցում է shantnews-ը:

Ակցիա իրականացնողներից մի քանիսը գնացել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժել է Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։

Դեկտեմբերի 30-ին Դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արշակ Ջերջերյան, Ռազմիկ Աբրահամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon