Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն

Պաշտոնական 27.04.2020   18:00   378

Դպրոցներում չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները, ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի ժաշամակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը:

Այս կարգը կգործի նաև քոլեջներում և ուսումնարաններում, իսկ ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը:

Մեդալի քննություններ այս տարի ընդհանրապես չեն անցկացվի, բայց հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին:

Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, ԿԳՄՍ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon