Բռնցքամարտի Հայաստանի հավաքականում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

Պաշտոնական 28.03.2020   11:11   376

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն այսօր  հայտարարություն է տարածել.

«Կորոնավիրուս հայտնաբերվել է Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում: Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո»,- ասված է ՀԲՖ մամուլի ծառայության պատասխանում»:

Նշենք, որ  մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկած վարկանիշային մրցաշարը 3 օր անց դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մասնակից երկրների թիմերը, այդ թվում Հայաստանի հավաքականը վերադարձան հայրենիք:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լոնդոնի մրցաշարին մեկնել էր 10 բռնցքամարտիկով: 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, ՀԲՖ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon