Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը խորհրդարանը կքննարկի վաղը

Պաշտոնական 15.06.2020   20:07   468

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր տեղեկացրեց՝ արդեն ստացել են միջնորդությունը և վաղն այն կքննարկեն մեկնարկող նիստում։

«Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին. մեկը՝ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և երկրորդ միջնորդագիրը՝ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Մենք վաղվա մեր հերթական նիստում կքննարկենք նաև այս միջնորդագրերը», - ասաց Միրզոյանը:

Մինչև գլխավոր դատախազի միջնորդությունը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարություն է տարածել՝ շեշտելով, թե պատրաստ է ցանկացած սցենարի։ Կրկին ընդգծելով, որ քաղաքական պատվերով գործեր են հորինվում, հայտարարության մեջ ասվում է, թե իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարում չունի հստակ ռազմավարություն, և որ տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է։

Ըստ Ծառուկյանի, իրական աշխատանք կատարելու փոխարեն՝ կառավարությունն այժմ գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով։

«Իմ ընտրությունը ես արդեն իսկ արել եմ։ Դատելով զարգացումներից՝ շատերն են արել նույն ընտրությունը։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի», - ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ ԱԱԾ-ն, Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք  քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները: Այս գործի շրջանակներում ԱԱԾ-ում 4 ժամ հարցաքննվել է նաև 2017-ին ԲՀԿ շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։

 ԱԱԾ-ն այսօր այդ գործին առնչվող նոր տեսանյութ է տարածել, որտեղ նաև հրապարակվել են նաև Ծառուկյանին ուղղված նամակներ, որոնք ըստ ԱԱԾ -ի՝ գրել են ԲՀԿ պատգամավորները։ Մասնավորապես՝ հրապարակված կադրերի համաձայն, Նապոլեոն Ազիզյանը, Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը գրավոր իրենց նվիրվածությունն են հայտնում Ծառուկյանին, ոմանք խոստանում են իրենց հայտարարությունները համաձայնեցնել Ծառուկյանին հետ, ոմանք երդում են տալիս կատարել Ծառուկյանի հանձնարարությունները, խոստանալով նաև համապատասխան քանակով քվե չապահովելու դեպքում վայր դնել պատգամավորական մանդատը։

Հավելենք, որ ԱԱԾ հրապարակած նամակներին ֆեյսբուքյան իրենց էջերում անդրադարձել են նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը։

Զոհրաբյանը գրել է, թե թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունի, իսկ տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է։ Սերգեյ Բագրատյանը նույնպես պնդել է, իր անունից տարածված նամակը չի համապատասխանում իրականությանը՝ խոստանալով առաջիկայում դիմել դատարան:

 Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում խորհրդարանի արտահերթ նիստին: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ պատճառը զբաղվածությունն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դատախազություն, ԲՀԿ, Գագիկ Ծառուկյան, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon