Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից (տեսանյութ)

Քաղաքական 14.06.2020   23:29   468

ԱԱԾ-ում հարցաքննվելուց եւ 8 ժամ այնտեղ մնալուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից։ 

Նշենք, որ ԱԱԾ-ում երեք քրեական գործ է հարուցվել, որոնք առնչվում են Գագիկ Ծառուկյանին։

Քրեական գործերից առաջինը Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետևանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։ 

Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելուն։

ԱԱԾ-ն տարածեց նաև հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԱԾ, Գագիկ Ծառուկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon