Ծեծկռտուքից հետո ԱԺ նիստը շարունակվում է (ուղիղ)

Քաղաքական 08.05.2020   15:00   405

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից անցել է մոտ 3 ժամ եւ այս ընթացքում մենք չտեսանք արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իշխող ուժի անունից ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի համար։
Ըստ Մակունցի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրակարգ է բերում անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon