Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ արձակվեց (տեսանյութ)

Հայաստան 24.01.2020   17:00   111

Վերաքննիչ քրեական դատարանի այսօր հրապարակած վճռով՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ արձակվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը։

Մանուկյանն իր փաստաբանների հետ Վերաքննիչում բողոքարկում էր իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 24 տարի առաջ՝ երեք զինվորների սպանության համար, ինքը նույնպես զինծառայող է եղել։

Փաստաբան Նարեկ Ալոյանը երեկ Վերաքննիչում մի քանի անգամ շեշտեց՝ իր վստահորդը 2014 թվականից սկսած որևէ տույժ չի ստացել, նախկինում ստացած բոլոր տույժերն էլ հեռախոս պահելու համար է ստացել, վերջին տարիներին դատապարտյալը գրքեր է գրել, հեռակա կրթություն ստացել:

Աշոտ Մանուկյանը  զղջացել ու ներում խնդրել զինվորների հարազատներից։ 

Դատարանում ելույթ ունեցավ նաև ցմահ դատապարտյալը՝ շեշտելով, որ գիտակցում է արարքի ծանրությունը:

Տեսանյութը՝ a1plus.am-ի

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ցմահ ազատազրկվածներ, Աշոտ Մանուկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon