«Դատապարտյալները և կալանավորները կարող են տեսազանգով հարազատների հետ շփվել»

Պաշտոնական 25.03.2020   21:00   333

Պարետատան այսօրվա ասուլիսին ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն ասել է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Քրեակատարողական հիմնարկներում նախատեսվել են որոշակի սահմանափակումներ, որոնք բխումեն կալանավորվածների, դատապարտյալների և նրանց մերձավորների շահերից:

«Կառավարության որոշմամբ` արգելվել էին տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգի: Այս կերպ մենք փորձել էինք նվազագույնի հասցնել դատապարտյալների և արտաքին աշխարհի շփումը:

Կառավարության որոշմամբ՝ արգելվել էր նաև հանձնուքների, ծանրոցների ու փաթեթների ստացումը, նախատեսվել էր նաև, որպես ուղղակի արգելք, կրոնական, ծիսական միջոցառումների մասնակցելը, քանի որ դրանք բազմամարդ են լինում, և կարող են կրկին վարակի տարածման աղբյուր հանդիսանալ»,-  Արփինե Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ այդ  հիմնարկներում կատարվում են ախտահանիչ միջոցառումներ: ՔԿՀ-ներում մուտք ու ելք ունեցող ցանկացած անձ ջերմաչափվում է:

«Կատարվել են նաև թեստավորումներ, սակայն պետք է ուրախությամբ նշեմ, որ արդյունքները եղել են բացասական»,- ասել է ԱՆ պաշտոնյան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, ՔԿՀ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon