«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Դատարանն արդարացրեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Մուշեղ Սաղաթելյանին

Դատարանն արդարացրեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Մուշեղ Սաղաթելյանին

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով դատապարտված 2008 թվականի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանին:

2008-ին Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի՝ սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու հոդվածներով, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի։

Դատարանն այսօր նրան արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով:

Մուշեղ Սաղաթելյանը կաթվածից հետո կոմայի մեջ հիվանդանոցում է նախորդ տարվա մայիսից 9-ից։