Դատարանը ուսումնասիրել է ձայնագրությունը և որևէ վիրավորանք և սպառնալիք չի արձանագրվել

Մարտի 1 14.01.2020   14:15   532

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր ընթացավ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, թե «նիստին կողմերը անհավասար պայմաններ ունեն, պաշտպանների նկատմամբ օգտացործվում են վիրավորանքներ», և ինքը չի ցանկանում մասնակցել  դատական նիստին: 

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանը ուսումնասիրել է ձայնագրությունը և որևէ վիրավորանք և սպառնալիք չի արձանագրվել:

Դատավորը հարցրեց՝ արդյոք մեկ այլ պաշտպան կարո՞ղ է փոխարինել Միհրան Պողոսյանին և նշեց՝ եթե 3 անգամ պաշտպանը չներկայանա, կարող են նշանակել այլ պաշտպան, այլապես քանի որ Միհրան Պողոսյանի բացակայությամբ հնարավոր չէ նիստը շարունակել, պետք է այն հետաձգել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աննա Դանիբեկյան, Ռոբերտ  Քոչարյան, Միհրան Պողոսյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon