«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար

Դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին դատավոր Գրիգորյանի գրասենյակից։

Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբփոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրեց և ուղարկեց ՍԴ: