«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Դատավոր Սարգիս Երիցյանը բավարարել է Միքայել Մինասյանի հոր հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի

Դատավոր Սարգիս Երիցյանը բավարարել է Միքայել Մինասյանի հոր հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Ավելի վաղ Արա Մինասյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին:

Արա Մինասյանը պահանջել էր նաեւ Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը պարտադրել հրապարակայնորեն ներողություն խնդրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ուղիղ եթեր դուրս գալու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, ներողություն խնդրելու եղանակով, անհնարինության դեպքում՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել առնվազն 1000 տպաքանակ եւ ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթի միջոցով՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում:

Դատարանը վճռել է բավարարել Արա Մինասյանի հայցը եւ պարտավորեցրել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ բանավոր խոսքի միջոցով:

Դատարանի վճռով նախատեսվում է նաեւ Արսեն Թորոսյանից եւ ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 հազար ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին: 

Նշենք, որ դատավոր Սարգիս Երիցյանը՝ Լեզվի պետական տեսչության նախկին պետ Սերգո Երիցյանի որդին, 2014-ին կտրուկ հարստացել է նվիրատվությունների շնորհիվ։ Իր հայտարարագրում նա չորս կետով նվիրատվություններ է ամրագրել, որոնցից մեկը 8 000 դոլարի սահմանում, մյուսները 3 մլն դրամից ավելի։