Դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց

Մարտի 1 09.08.2019   13:00   246

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2019 թ․ օգոստոսի 7-ին Հայաստանի հելսինկյան ասոցիացիա հ/կ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը եւ ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպում ունեցան ՀՀ Գլխավոր դատախազի հետ։ 

Հանդիպման նախաձեռնողները հ/կ ներկայացուցիչներն էին։ Թեման՝ քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացումը։ 

Զրույցի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց, որ ՀՀ դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց, իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այս հարցում ամեն կերպ կաջակցեն եւ դատախազությանը կտրամադրեն թեմային վերաբերվող՝ իրենց ձեռքի տակ եղած ողջ տեղեկատվությունը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը գիտակցում է քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացման անհրաժեշտությունը, ավելին՝ այս ուղղությամբ ունի արդեն ձեռնարկած քայլեր, եւ պատրաստ է քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների ենթարկված քաղաքացիների արդարացման իրավական գործընթացը` նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների, դատական սխալի եւ արդարադատության բուն էության խախտման հիմքերով ավարտին հասցնել: 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան, դատախազություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon