«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջում է հռչակել Մարտի 1-ի գործով դատապարտված Բարեղամյանի անմեղությունը

Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջում է հռչակել Մարտի 1-ի գործով դատապարտված Բարեղամյանի անմեղությունը

Armtimes-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջում է հռչակել Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի անմեղությունը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ բողոք է ներկայացվել 2008թ. հուլիսի 14-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 112-ր հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արամ Բարեղամյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի 2008թ. հուլիսի 14-ին կայացված դատական ակտի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. հոկտեմբերի 3-ի որոշման դեմ:

«2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների առթիվ ՀՀ ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ի հայտ էին եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածով նախատեսված՝ դատական ակտի վերանայման հիմքեր: Ելնելով այն հանգամանքից, որ առկա է դատապարտյալի անմեղությունը ապացուցող առերեւույթ փաստական տվյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազի կողմից կայացվել էր Արամ Բարեղամյանի վերաբերյալ դատական ակտը վերանայելու նպատակով նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու մասին որոշում, որը այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու համար, դատապարտյալին վերաբերող քրեական գործի հետ միասին, ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Քննության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանին միջնորդություն է ներկայացվել բեկանել եւ փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ վերոնշյալ դատական ակտերը՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում»,- մանրամասնեց Աբրահամյանը:

Դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Բարեղամյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել: Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող առանցքային տուժող Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Գագիկ Քամալյանը 10 տարի անց մտքափոխվել է եւ հայտարարել, թե իրականում չի իմացել եւ չգիտի՝ իրեն հարվածողը եղել է Արամ Բարեղամյանը, թե՝ այլ անձ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում