Դավիթ Բաբայանը՝ Բալասանյանի հարցազրույցի մասին

Արցախ 10.10.2019   10:00   160

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Այն, ինչի մասին խոսում է պարոն Բալասանյանը, դա իր անձնական կարծիքն է եւ որեւէ առնչություն չունի պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումների, Արցախի Հանրապետության քաղաքականության, հասարակության ընդհանուր կարծիքի հետ», armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով Livenews.am-ին տված հարցազրույցում հնչեցրած գնահատականներին եւ սպառնալիքներին՝ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները, պարտավոր են շատ հավասարակշռված մոտենալ այս կամ այն հարցին, անել հնարավորը, որպեսզի չխարխլվի հայկական միասնականությունը:

«Որեւէ մեկը՝ ինչ ճանապարհ էլ որ անցած լինի, ինչ պաշտոն էլ զբաղեցրած լինի, ով ուզում է լինի, իրավունք չունի Հայաստանում, սփյուռքում, առավել եւս Արցախում հայտարարություններ անել, որոնք կխարխլեն մեր միասնականությունը: Արցախը սրբություն է, իսկ սրբությունը պետք է պահպանել, եւ դրա համար կրկնակի զգույշ պետք է լինել ցանկացած հայտարարություն անելիս: Դա չի նշանակում՝ Արցախը պետք է հլու-հնազանդ դառնա որեւէ ուժի ձեռքին, բայց Արցախը պետք է իր դիրքը պահպանի: Ցանկացած այլ զարգացում հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Մենք կողմնակից ենք կառուցողական քննադատության, դա շատ կարեւոր է. դեղը քաղցր չի լինում, բայց մենք դեմ ենք անհիմն վիրավորանքներին, սպառնալիքներին, հայհոյանքներին»,- հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ  Վիտալի Բալասանյանը երեկ իր հարցազրույցում մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, այդ թվում հնչեցրել սպառնալիքներ՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ քաղաքացիների հասցեին: Բալասանյանը  նաև  նշել է, որ, «ըստ օդում կախված լուրերի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ղարաբաղի հարցին վերաբերող ինչ-որ թուղթ կամ թղթեր է փոխանցել Փաշինյանին»: Այնուհետեւ ընդգծել է, որ «Փաշինյանը հայկական երկու հանրապետությունները տանում է կործանման»:

Հիշեցնենք նաև, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից արված հայտարարությունները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկվել է ԱԱԾ ՝ նշված հանգամանքերը ստուգելու նպատակով:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վիտալի Բալասանյան, Դավիթ Բաբայան, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon