«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Դավիթ Ջալալյան. Ահաբեկչական կրակոց Նոր Հայաստանի վրա․ Որտեղից է այն արձակվել

Դավիթ Ջալալյան. Ահաբեկչական կրակոց Նոր Հայաստանի վրա․ Որտեղից է այն արձակվել

Նոր Հայաստանում իրականացվեց առաջին աղմկոտ քաղաքական սպանությունը, որը հղի է բավական լուրջ հետևանքներով: Ըստ նախնական վարկածի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել Բջնիում գտնվող իր ամառանոցում: Քաղաքական մոտիվներով ինքնասպանությունը, սակայն, ըստ էության դասական սպանություն է, որն իրագործվում է զոհի ձեռքով:

Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկա էր: Կասկածից վեր է, որ արյունալի հանցագործության վերջնական բացահայտման գործում Հարությունյանը կարող էր կարևոր դեր խաղալ: Հարությունյանի դեմ արձակված կրակոցը, որն իր մեջ նաև ահաբեկչական տարրեր է պարունակում նախազգուշացնող հարված էր ոչ միայն իշխանություններին, այլև պետության անվտանգությանը, վերջապես հասարակությանը:

Եկեք մի պահ պատկերացնենք թե ինչ հոգեվիճակում են այս պահին գտնվում Մարտի 1-ի գործով 800-ից ավելի վկաները, որոնք վաղը ցուցմունք են տալու դատարանում: Ի՞նչ ենթադրություններ և հետևություններ են անում նրանք հիմա:

Իսկ թե ում էր ձեռնտու Հայկ Հարությունյանի ֆիզիկական ոչնչացումը՝ կարծում եմ պարզ է բոլորին: Հարությունյանի մարտի 1-ի գործում ներգրավված լինելը խանգարում էր պետական հանցագործության գլխավոր կազմակերպիչներին: Հարությունյանի մահը ձեռնտու էր այն անձանց և խմբավորումներին, որոնք տարբեր դրդապատճառներով համախմբվել են «սև ճամբարի» դիրիժորի շուրջ:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը «aravot.am»-ին թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասել է․ Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի միջոցառումից, ինչը խոսում է այն մասին, որ այդ ամենը անմիջական կապ ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, այսինքն՝ Հայկ Հարությունյան-Ռոբերտ Քոչարյան եւ մյուս պետական պաշտոնյաների համատեղ գործունեության արդյունքում են ծնվել առավոտից մինչեւ երեկո ընթացող գործողությունները:

Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում սևեռվել մի իրողության վրա, որը պետական հանցագործությունների կոծկման հին, բայց միևնույն ժամանակ պարզ մեխանիզմներից է: Խոսքը ինքնասպանությունների մասին է, որը բառիս բուն իմաստով սրբում է հանցագործության հետքերը:

Ինքնասպանություններն առանցքային դեր ունեցան Հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու գործում: Պատմությունը կարծես թե կրկնվում է, ձեռագիրը նույնն է: Հետևությունները թողնում ենք ՀՀ իշխանություններին և մեր երկրի իրավական համակարգին:

Դավիթ Ջալալյան