Դավիթ Սանասարյան. Արսեն Թորոսյանը չէր կարողանում աչքերիս մեջ նայել

Հայաստան 14.02.2020   19:00   117

ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր դեմ երկու հիրմնական ցուցմունք կա, որոնցից մեկը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինն է։

Սանասարյանը նշել է, որ իր և Թորոսյանի միջև կա նամակագրություն, որը փաստում է այն, որ ինքը տեղյալ չի եղել, որ ենթական կապ ունի դիալիզի սարքերի հետ, ու երբ այդ նամակագրությունը ցույց է տվել Թորոսյանին, նա չի կարողացել իր աչքերի մեջ նայել։

 

Սանասարյանն ասաց՝ իր դեմ ցուցմունքներ են կորզել․ «Այս գործում կա երկու «փաստ»,  երկուսն էլ ցուցմունք է՝ Սամվել Ադյանի և Արսեն Թորոսյանի ցուցմունքները, ուրիշ փաստ չկա»։

Նա նշեց, որ գիտի, թե ինչ պայմաններում են ցուցմունք կորզել, սակայն հրաժարվեց այս պահին ներկայացնել։ 

Սանասարյանը համոզված է՝ ինքը խանգարել է որոշ մարդկանց։

Ամբողջական՝ տեսանյությում՝

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյանին, ՊՎԾ, Դավիթ Սանասարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon