«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Դավիթ Սանասարյան. ԵՊՀ ռեկտորը պատասխան է տալու (ուղիղ)

Դավիթ Սանասարյան. ԵՊՀ ռեկտորը պատասխան է տալու (ուղիղ)

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր միջանկյալ ասուլիսով հանդես եկավ՝ պատասխանելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ տոների նախօրեին հրավիրած ասուլիսին։

«Պատասխանում եմ ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին, խորհուրդ չեմ տալիս հետեւել Արամ Սիմոնյանի օրինակին եւ ասել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Լինեն նախկին, ներկա պաշտոնյաներ, ՀՀԿ անդամներ, բոլորը պետք է պատասխան տան։ Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող հայտարարություններ է արել։ Սուտ է, որ մենք ինը մլրդի գնումներ ենք ստուգել, սուտ է, մենք ստուգել ենք 2,5 մլրդի գնումներ։ Մենք ստուգումներ չենք իրականացնում, այնքան են ասել ստուգում որ, մենք էլ ենք ասում։ Մենք ուսումնասիրություններ են անցկացնում, մենք ստուգող մարմին չենք։ ԵՊՀ ում ուսումնասիրել ենք ծախսային մասը՝ երեք տարվա։ Մենք չենք ուսումնասիրել համալսարանի Իջեւանի մասնաճյուղը»,-ասաց Դավիթ Սանասարյանը։

Սանասարյանը վստահեցրեց, որ պատասխանատվություն են կրում ԵՊՀ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված տեղեկանքի համար։

«Այն, ինչ իրենք ներկայացնում են, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Պետական վերահսկողական ծառայության պետը։

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ասուլիսը