«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Դավիթ Սանասարյան. «Որևէ մեկը, որևէ կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել»

Դավիթ Սանասարյան. «Որևէ մեկը, որևէ կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել»

Ես, բնականաբար, համաձայն չեմ դրա հետ, և դա վիճարկվելու է համապատասխան իրավական ընթացակարգերով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով ՊՎԾ աշխատակիցների քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունենալու մասին հարցին:

Նա խորհուրդ տվեց կարգավիճակի վերաբերյալ բոլոր հարցերն ուղղել ԱԱԾ-ին, միաժամանակ հաստատեց, որ հարցաքննվել է.

«Այո՛, հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է»:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ թեև չի կարող քրեական գործի մանրամասների մասին խոսել, բայց ընդգծեց, որ դա չի նշանակոււմ՝ չի պատասխանի տեղեկատվական արտահոսքին, որով կփորձեն բիծ թողնել իր բարի համբավի վրա:

«Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում, սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, և ինչ նախաքննական մարմին ուզում է՝ լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է՝ լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել: Ուզում եմ ասել միայն, որ որևէ մեկը, որևէ կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես ինքս սկզբունքայնորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ և, ինչպես ասել եմ, մեկ անգամ էլ հեգնողներին ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ»,- ասաց ՊՎԾ ղեկավարը:

Հարցին՝ ո՞ւմ է խանգարում, ո՞վ կարող էր ցանկանալ իրեն վարկաբերել, Դավիթ Սանասարյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել՝ ում եմ խանգարում, բայց մի բան հստակ հասկանում եմ տարբեր շրջանակների կողմից արծարծվող թեմաներից. փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում էմոցիոնալ շարժվելով՝ ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ: Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին»: