«Դավիթ Սանասարյանն ու պաշտպանները՝ քրեական գործի մասին». ասուլիս

Հայաստան 02.10.2019   11:30   99

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Մինչև քրեական գործի հարուցվելը, ամիսներ շարունակ վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից: Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունը, տարատեսակ սուտ ինֆորմացիաներ էին շրջանառվում: Ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ սուտ են այդ ինֆորմացիաները: ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք պարզեցին, որ նման բան չկա, այսինքն՝ իրենք խոսեցին, իրենք հերքեցին այդ մասին լուրերը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են:

«Եթե հիշում եք, ինչ-որ տեսանյութեր կային, որտեղ ես կաշառք էի վերցնում: Եթե նման տեսանյութ լիներ, այլ քրեական հոդվածով գործ կհարուցվեր, ես էլ այստեղ նստած չէի լինի, իսկ իմ փաստաբանները միգուցե մի քիչ կմեղմացնեին իրավիճակը: 

Ես ճեպազրույցներում մի հստակ բան ասացի, որ հիմա փորձ է արվում վարչապետի և իմ միջև սեպ խրել: Ես ինքս չգնացի այդ ճանապարհով, չտրվեցի զգացմունքներին. ես ավելի քան 11 տարի կռիվ եմ տալիս հանցավոր իշխանության գործունեության և կոռուպցիայի դեմ և հանցավոր իշխանության զինվորները, Սերժ Սարգսյանից սկսած, այսօր ազատության մեջ թրև են գալիս»,- նշեց  Սանասարյանը:

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դավիթ Սանասարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon