«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Դավիթ Տոնոյան. «Մարտի 1-ին զինված ուժերն օգտագործվել են, այո» (տեսանյութ)

Դավիթ Տոնոյան. «Մարտի 1-ին զինված ուժերն օգտագործվել են, այո» (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  Հանրային հեռուստատեսությունին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է  Մարտի 1-ի դեպքերին.

«Մարտի 1»-ի քրեական գործը եւ ավագ կազմի, եւ բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը: «Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլեւս այդպես շարունակել չի կարելի»,-հայտարարել է նախարարը:

Կա՞ երաշխիք, որ բանակը այլեւս չի խառնվելու քաղաքականությանը, Տոնոյանը պատասխանել է.

«Դա երաշխավորված է օրենսդրությամբ, Սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: ԶՈՒ-ն պետք է պահել բոլոր քաղաքական գործընթացներից դուրս եւ շատ շնորհակալ եմ, որ վարչապետը այդ հարցում եւս ինձ հետ համաձայն էր եւ սկզբունքայնություն է ցուցաբերել: Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մենք քաղաքական գործընթացներից դուրս մնալու ավանդույթ ենք ձեւավորում»:

Հարցին, թե մարտի 1-ին բանակը մասնակցություն ունեցե՞լ է, պաշտպանության նախարարն արձագանքել է.

«Զինված ուժերն օգտագործվել են, այո»: 

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև սահմանին ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը և նշել, որ այդ պարագայում հայկական կողմը չի հապաղելու:

«Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասել է պաշտպանության նախարարը։

Հարցին, հարձակվելո՞ւ ենք նաև,  նախարարն արձագանքել է.

«Իսկ ինչո՞ւ ոչ»։

Հարցին, սպառազինությունների մրցավազքում արդյոք կարո՞ղ ենք հասնել Ադրբեջանին․

«Ո՛չ քանակական առումով, ո՛չ ժողովրդագրական առումով, ո՛չ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել : Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնել»,- պատասխանել ՀՀ ՊՆ նախարարը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն