Դեսպան Թրեյսի.ԱՄՆ-ը դեմ չէ, որ ռուս փորձագետները մուտք ունենան լաբորատորիաներ. civilnet.am

Հայաստան 14.11.2019   19:00   253

civilnet.am- ը գրում էԱՄՆ-ը խնդիր չի տեսնում, որ ամերիկյան ֆինանսական միջոցներով ՀՀ-ում վերազինված կենսաբանական լաբորատորիաներ մոտ ապագայում կարողանան մուտք գործել ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներն ու մասնագետները․ այս մասին  ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով պաշտոնական այն հայտարարությունները, որ Երևանն ու Մոսկվան շուտով ստորագրելու են հուշագիր՝ այդ լաբորատորիաները ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների առջև բացելու համար:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հարցում:

«Մենք հպարտ ենք Հայաստանի կառավարության հետ կենսաբանական անվտանգության հարցերով համագործակցությամբ՝ դեռ 2008-ից: Այս լաբորատորիաները հենց այդ համագործակցության արդյունքն են»,- նշեց դեսպանը:

Այս կառույցները, ըստ նրա, հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ և դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են:

«Մենք այս համագործակցության հարցերում շատ թափանցիկ ենք եղել, և Հայաստանը որպես ինքնիշխան պետություն կարող է ինքը տնօրինել այս լաբորատորիաների հետ կապված ցանկացած աշխատանք»,- ասաց դեսպան Թրեյսին:

Ավելին՝ սկսզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՄՆ, Ռուսաստան, կենսաբանական լաբորատորիաներ, Լին Թրեյսի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon