Դեսպանությունը Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ

Պաշտոնական 10.03.2020   16:00   308

Դեսպանությունը Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ
Հունաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Հունաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանատան հետ։

«Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով կորոնովիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր /նահանգ, քաղաք, հասցե/, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ armgreeceembassy@mfa.am:

Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։

Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00):

Հունաստանում ՀՀ դեսպանություն»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հունաստան, դեսպանություն, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon