Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Երևան

Տարածաշրջան 23.04.2019   13:00   187

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով` տվյալ պահին հայ–ռուսական հարաբերություններում պահպանվում է հաջորդականությունը, դրանք ամուր են և ապագային ուղղված ամուր հիմքեր ունեն։

«Ես վստահ եմ` մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարները լիովին գիտակցում են, որ մեր երկրների միջև եղբայրական դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին։ Պետք է ասեմ, որ սպասում ենք Դմիտրի Մեդվեդևի այցին Երևան` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար», – ընդգծեց դեսպանը։

Կոպիրկինը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում, կանոնավոր բնույթ ունեն։

«Մեր հարաբերությունների հիմքը չի փոխվել և համապատասխանում է երկու կողմի հայտարարություններին», – ասաց նա։

Ավելի վաղ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի վարչապետի երևանյան այցը տեղի կունենա ապրիլի 30–ին։ Մեդվեդևի այցի օրակարգը դեռ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, կընդգրկի հարցերի լայն շրջանակ` սկսած երկկողմ հարաբերություններից մինչև ԵԱՏՄ շրջանակում ծրագրեր։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դմիտրի Մեդվեդև, Երևան, ԵԱՏՄ, Սերգեյ Կոպիրկին

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon