«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է 27 ՀՀ քաղաքացի

Պաշտոնական 27.04.2020   12:05   334

«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է 27 ՀՀ քաղաքացի։ Նրանք չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու շուրջ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։ Այս մասին  տեղեկացnւմ են  Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից։

«Միևնույն ժամանակ դեսպանությունը քաղաքացիներին տեղեկացրել է հնարավոր չվերթի սպասողների համար համապատասխան կարգով ցուցակագրում անցնելու անհրաժեշտության մասին` խնդրելով հարգել դեսպանությունում արդեն իսկ ցուցակագրված այն քաղաքացիներին, ովքեր, դրսևորելով համբերատարություն, սպասում են հնարավոր առաջիկա չվերթով Հայաստան վերադառնալու իրենց հերթին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի դեսպանությունը  տեղեկացնում է նաև, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը։

«Մոսկվայից դեպի Երևան հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես լրացուցիչ կհայտնենք»,- ասված է հաղորդագրության մեջ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դեսպանություն, հայեր, «Դոմոդեդովո»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon