«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Դպրոցական ծրագրերում ներառված առարկաները կվերանայվեն (տեսանյութ)

Դպրոցական ծրագրերում ներառված առարկաները կվերանայվեն (տեսանյութ)

Բոլոր հայագիտական առարարկաները և ընդհանրապես բոլոր առարկաները վերանայվելու են, առհասարակ բոլոր ուսումնական ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023 թվականը ունենալու ենք լրիվ նոր առարկայակայացանկ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կան բողոքներ՝ ծանրաբեռվածության հետ կապված, անհամապատասխանելության հետ կապված, տարբերվող առարկաներում նույնաբովանդակ նյութերի հետ կապված»,- ասաց նա:

Հարցին, թե դասագրքերից էլ շատ բողոքներ կան, այդ առումով փոփոխություններ սպասվո՞ւմ են, Հարությունյանը նշեց, որ դա լրացուցիչ ֆինանսական ծախսեր կպահանջի պետությունից: 

«Վաղը կոնկրետ քննարկում ունենք՝ դասագրքերի հետ կապված, դասագրքերի ծանրության հետ կապված բողոքներ կան, և գուցե որոշում լինի երկհատոր դարձնել՝ առաջին կիսամյակին՝ մեկ հատորը, երկրորդ կիսամյակում՝ երկրորդ հատորը»,- ասաց նա: