DW. Անգելա Մերկելին փոխարինեց Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը

Մամուլ 08.12.2018   08:05   232

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Համբուրգում դեկտեմբերի 7-ին կայացած Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում նոր նախագահ է ընտրվել Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը։ Նրա օգտին են քվեարկել համագումարի 999 պատվիրակներից 517-ը։ Նրա մրցակից Ֆրիդրիխ Մերցի համար տվել են 482 ձայն։ ՔԴՄ-ի նոր ղեկավարն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով՝ տեղեկացնում է Deutsche Welle-ը։

Անգելա Մերկելը, ով ղեկավարել է կուսակցությունը 18 տարի, այլևս իր թեկնածությունը չի առաջադրել։ Միևնույն ժամանակ, նա մտադիր է մինչև ժամկետի ավարտը և 2021թ․ խորհրդարանական ընտրությունները մնալ ԳԴՀ կանցլեր։

Ելույթ ունենալով իր կուսակիցների առջև՝ Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը նշել է , որ Քրիստոնեադեմոկրատական միությունը տարբեր ճաշակների համար ապրանքներով կրպակ չէ։ Նրա խոսքերով՝ կուսակցությունը պետք է ամուր հենվի այն արժեքներից կազմված հիմքի վրա, որոնք արտահայտված են կուսակցության անվանման առաջին՝ «քրիստոնեական» բառի մեջ։

Կրամպ-Կարենբաուերը ՔԴՄ-ին կոչ է արել աջակցել եվրոպական անվտանգության խորհրդի և եվրոպական բանակի ստեղծման գաղափարին։ Նա նաև կոչ է արել առաջ քաշել այնպիսի գաղափարներ, որոնք կհիացնեն մարդկանց։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Անեգրետ Կրամպ-Կարենբաուեր, Գերմանիա, Deutsche Welle, Անգելա Մերկել

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon