Էդգար Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ գլխավոր քարտուղար

Հայաստան 16.01.2020   13:32   230

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝

Էդգար Գևորգյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։

Կրթություն

  • 1995թ. ավարտել է Երևանի Գլաձոր կառավարման համալսարան, իրավագիտություն

Աշխատանքային գործունեություն

  • 1987թ.- Երևանի N 29 ուսումնարան` հյուսն-էլեկտրիկ
  • 1987–1989թթ.-  Ծառայություն Խորհրդային բանակում
  • ​​​​​​​1989–1990թթ.- «Մատուռ» կոոպերատիվ` բանվոր
  • ​​​​​​​1990-1993թթ.- ՀՀ արդյունաբերության նախարարության «Կերմետ» փորձարարական գործարան` կարգավորող
  • ​​​​​​​1993–1994թթ.- «Սիգլ» բաժնետիրական ընկերություն` իրավաբանական ծառայության և արբիտրաժի վարչության գլխավոր մասնագետ
  • ​​​​​​​1995–1996թթ.- ՀՀ կառավարության քարտուղարություն` իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
  • ​​​​​​​1996–2003թթ.- ՀՀ կառավարության  աշխատակազմ` իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
  • ​​​​​​​2003- 2004թթ.-  ՀՀ կառավարության աշխատակազմ` անձնակազմի կառավարման  վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
  • ​​​​​​​2004 – 2015թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության պետ
  • ​​​​​​​2015թ.-  ՀՀ քաղաքաշինության նախարարություն` աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
  • ​​​​​​​2015–2016թթ.-  ՀՀ քաղաքաշինության նախարարություն` աշխատակազմի ղեկավար 
  • ​​​​​​​2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
  • ​​​​​​​2016թ. դեկտեմբերից - 2018թ. հունիս՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` աշխատակազմի ղեկավար
  • ​​​​​​​2018թ. հունիսի 18-ից ՀՀ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
  • 2018 թվականի հունիսի 18-ից ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղար

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՊԵԿ, ՝ Էդգար Գևորգյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon