ԼՀԿ-ն չի մասնակցելու ՈՉ-ի քարոզարշավին, ԲՀԿ-ն՝ կքննարկի

Քաղաքական 11.02.2020   13:00   112

Այսօր՝ փետրվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Աժ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու «ՈՉ»-ի քարոզարշավին և առհասարակ բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց ձեռնպահ մնալ և չմասնակցել «ՈՉ»-ի քարոզարշավի:

«Իշխանությունն ակնկալում է, որ լինի «ՈՉ»-ի ճամբար, որպեսզի այդ ճամբարի վրա իր քաղաքական հրետանիով, հետեւակով եւ տարբեր մարտական սայլակառքերով, ատելության քարոզիչների բանակներով գնան այդ ճամբարներին ոչնչացնեն», - ասաց Մարուքյանը:
 

Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց տեսակետը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ: Նա նշեց, թե առաջիկայում քաղխորհրդի նիստ կանեն և կորոշեն, թե ինչպես են մասնակցելու քարոզարշավին:

«Քաղխորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք, և մեր տեսակետը բոլորդ էլ կիմանաք»,- խոստացած Ծառուկյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան, ՍԴ, ԼՀԿ, ԱԺ, ԲՀԿ, Էդմոն Մարուքյան, հանրաքվե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon