Եղանակը Հայաստանում

Տեղեկատու 09.05.2020   09:00   414

Մայիսի 9-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը, որը մեր երկրում գործելու է մինչև մայիսի 10-ի երեկո։ Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։ Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ 
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կտրուկ կնվազի մոտ 6-8 աստիճանով։ Մայիսի 11-ից սկսած տեղումները կդադարեն և ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի բարձրնալ։ 
 Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածքում՝     

Մայիսի  9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը  ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում՝

Մայիսի   9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում  է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-17 մ/վ։ 
Մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մայիսի 9-ի ցերեկը կդիտվի +16+18 աստիճան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon