Եղանակը Հայաստանում. Սպասվում են ձյան առատ տեղումներ

Տեղեկատու 08.02.2020   09:00   150

Ուշադրություն

Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։

Հանրապետության տարածքում՝  

Փետրվարի  8-9-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։ 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 8-10 մ/վ
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:

Երևանում՝
Փետրվարի  8-9-ը սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին՝ ձյան տեսքով։ 
Մայրաքաղաքում փետրվարի 8-ի ցերեկը սպասվում է +5+7 աստիճան, փետրվարի 9-ին՝ -5-7 աստիճան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon