«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Եղիշե Կիրակոսյանը նշանակվել ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ

Եղիշե Կիրակոսյանը նշանակվել ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ վարչապետը Կիրակոսյանին նշանակել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ:

«Ղեկավարվելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ»,-ասված է որոշման մեջ: