«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Եգորյան. ՍԴ-ի ճգնաժամը սպասում է խնդիրը լուծելու մտավոր ու քաղաքական կամքի ձևավորմանը (տեսանյութ)

Եգորյան. ՍԴ-ի ճգնաժամը սպասում է խնդիրը լուծելու մտավոր ու քաղաքական կամքի ձևավորմանը (տեսանյութ)

«Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծման հարցը փակուղի մտցնելն այս նախաձեռնությունն էր և որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, այսինքն բոլոր երեք հնարավոր տարբերականերն էլ՝ վարույթ չընդունելը, ընդունել ու մերժելը կամ ընդունել ու հաստատելը, սպասելի էին և դրանցից որևէ մեկը ՍԴ-ի ճգնաժամի նվազագույն լուծման հավակնություն չէր կարող ունենալ։ Ինչ անհրաժեշտություն կար անելու մի բան, որով ոչ միայան թուլացնում ես քո քաղաքական ու իրավական փաստարկները, սկզբունքային դիրքորոշումները, այլև ստեղծում ես հիասթափեցնող տրամադրություններ մի շարք համակիրների շրջանում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի  մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունել մերժմանը։

Խոսելով պատգամավորների կողմից հնչող այն գնահատականների մասին, թե ԱԺ դիմումը վարույթ ընդունելն ու այն բավարարելը ՍԴ-ի հեղինակության փրկության վերջին հնարավորությունն էր, Տիգրան Եգորյանն ասաց․

«Նման գնահատականներ հնչեցնողները լավ կանեն սուս մնան։ ՍԴ-ի ճգնաժամի լուծումը շարունակում է սպասել լուծման կապակցությամբ մտավոր ու քաղաքական կամքի ձևավորմանը։ Ես ուզում եմ ցրել նաև այն թյուր կարծիքը, որ ԱԺ-ի ընդունած իրավական և քաղաքական գնահատականը կարող է որևէ մարմնի կողմից չընդունվել ու չհարգվել, քանի որ որևէ այլ մարմին չունի այնպիսի լեգիտիմություն, ինչպիսին ունի ԱԺ-ն»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Ըստ Տիգրան Եգորյանի՝ ԱԺ-ն պետք է գնահատի իրավիճակը, ֆորմալ փաստաթղթավորի և տա իրավական ու քաղաքական գնահատական։ Փաստաբանը կարծում Է, որ սա կլինի  այն հենքը, որի հիման վրա հնարավոր կլինեն այն երեք-չորս լուծումները, որոնք այս գնահատումից հետո շատ արագ և արդյունավետ կլուծեն ստեղծված ճգնաժամային իրավիճակը։

«Իրավունքի Եվրոպա միավորում»

Ավելին՝  «Ազատության» տեսանյութում