Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ամփոփիչ ասուլիսը

Հայաստան 14.01.2020   11:00   115

Մենք շատ լավ տարի ենք սկսել 2020 թվականը, որովհետեւ այն կառուցված է 2019 թվականի շատ լավ հիմքի վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Արդեն հրապարակումներ եղել են, որ 11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն եւ  որ քիչ կարեւոր չէ, հատկապես առաջատար աճ ունի արդյունաբերությունը՝ 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առեւտրաշրջանառությունը՝ 9,2 տոկոս, շինարարությունը 4,5 տոկոս, իսկ արտահանումն աճել է 9 տոկոսով:

Սա նշանակում է, որ արդեն կարող ենք ասել, որ 2019-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ, որը շատ կարեւոր ձեռքբերում է»,-ասաց նախարարը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիգրան Խաչատրյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon