ԵՄ ԱլԳ-ն կոչ է արել ՀՀ իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ ՍԴ

Կարևոր 08.12.2019   16:00   1128

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը` կազմված Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղհասարակության 159 անդամ կազմակերպություններից դեկտեմբերի 6-ին  կողմ քվեարկեց 2019թ. համաժողովի հռչակագրին:

Այն նաև անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին և կոչ անում Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 11-րդ ամենամյա համաժողովի հռչակագիրը

Դեկտեմբերի 4-6, 2019, Բրյուսել

«...Մենք գիտակցում ենք ԱլԳ պետություններում դատական և ընտրական բարեփոխումների կարևորությունը, նաև բոլոր բացասական հետևանքները, որոնք կարող են  լինել դրանցից հրաժարվելու դեպքում:

Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը՝ անցկացնել դատական իշխանության մասշտաբային բարեփոխում:

Հայաստանի պարագայում անհապաղ միջոցներ ձեռնարկել  Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման համար՝ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձևավորման միջոցով, որը կվայելի հանրության վստահությունը»:

Ամբողջական՝ ԱՅՍՏԵՂ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, Հայաստան, ԵՄ ԱլԳ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon