ԵՄ կարճաժամկետ մուտքի արտոնագրերի նոր կանոններ են գործում

Հայաստան 04.02.2020   12:01   198

Փետրվարի 2-ից ԵՄ կարճաժամկետ մուտքի արտոնագրերի նոր կանոններ են գործում, հայտնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:

Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնց հանդեպ ԵՄ մուտքի արտոնագրի պահանջ է գործում։

Փոփոխությունները վերաբերում են Շենգեն գոտու 22 ԵՄ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա), ինչպես նաև Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա մեկնելուն:
Այս երկրներից յուրաքանչյուրի կողմից տրված մեկ միասնական կարճաժամկետ վիզան վավեր է Շենգենյան բոլոր 26 երկրներում ճանապարհորդությունների համար՝ մինչև 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում։

Այսպիսով, վիզայի և ռեադմիսիայի (հետընդունման) ընթացակարգերը միավորվել են համապարփակ և արդյունավետ միգրացիոն քաղաքականության համատեքստում։ Այս փոփոխությունները, որ ԵՄ-ի կողմից իրականացվող շարունակական աշխատանքների արդյունքն են, նոր հնարավորություններ են ստեղծում գործընկեր պետությունների համար միգրացիայի վերաբերյալ երկխոսության համար:

Իսկ կանոնավոր միգրանտների համար փոփոխությունները ավելի պարզ ընթացակարգեր են սահմանում.

  • Վիզայի դիմումները կարող են ներկայացվել ծրագրված ճամփորդությունից մինչև վեց ամիս շուտ, նախկին երեքի փոխարեն:
  • Այժմ ավելի հեշտ է ստանալ երկարաժամկետ (1-5 տարի) մուլտիվիզա, ինչը հաճախ ճամփորդողների համար ժամանակի և ֆինանսների տնտեսման հնարավորություն է, որովհետև նրանք այսուհետ ստիպված կլինեն դիմելու ավելի պակաս հաճախականությամբ։
  • Մեծմասամբ դիմումը կարող է ներկայացվել անմիջապես քաղաքացու բնակության երկրից և, որտեղից որ հնարավոր է լրացնել ու ստորագրել այն էլեկտրոնային, մինչդեռ մինչև փոփոխությունները միայն դիմումների բնօրինակներով էին կատարվում գործարքները։

Հաճախ ճամփորդող քաղաքացիները, որոնք ունեն լավ վիզա-պատմություն, աստիճանաբար ավելի երկար վավերականության ժամկետի հաստատում կստանան՝ 1-ից 5 տարի։

Դիմումների վարման ժամկետը մնացել է անփոփոխ՝ 15 օր։

Վիզայի դիմումատուները մնացած փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնեն նաև վավեր առողջական ապահովագրություն։

Ընդհանուր առմամբ, վիզայի գինը 60 եվրոյից դարձել է 80 եվրո, քանի որ նախկին գինն այլևս չէր բավարարում բոլոր վարչական գործընթացները, այդ թվում անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմները պատշաճ իրականցնելու համար։

Սակայն մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների համար գինը մնացել է անփոփոխ՝ 35 եվրո։

Ինչպե՞ս են ազդելու փոփոխությունները ռեադմիսիայի վրա

ԵՄ-ն մշտապես աջակցել է անդամ պետություններին անօրինական միգրանտներին իրենց երկրների տարածքից վերադարձնելու աշխատանքներում։ Եվ չնայած սեփական քաղաքացիների հետընդունումը միջազգային պարտավորություն է, անդամ պետությունները դժվարություններ են ունեցել անկանոն միգրանտներին վերադարձնելու հարցում:

Վիզայի վերանայված կանոնները ներմուծում են վիզայի քաղաքականության և հետընդունման համագործակցությանն առնչվող նոր մեխանիզմ:

Նոր կանոնների համաձայն՝ Հանձնաժողովը կկատարի կանոնավոր գնահատում, թե ինչպես են ոչ ԵՄ երկրները համագործակցում ռեադմիսիայի ոլորտում՝ հաշվի առնելով հետրևյալ ցուցանիշները.

  • Տվյալ ոչ ԵՄ անդամ պետության ռեադմիսիոն որոշումների քանակը.
  • Փաստացի վերադարձի քանակը ՝ դրական որոշումների հարաբերակցությամբ,
  • Վերադարձի գործընթացի տարբեր փուլերում գործնական համագործակցության մակարդակը, ներառյալ ԵՄ-ում անօրինական բնակվող անձանց նույնականացնելու հարցում տրամադրվող աջակցությունը և ճանապարհորդական փաստաթղթերի ժամանակին տրամադրումը:

ԵՄ անդամ պետությունը կարող է նաև բողոք ներկայացնել Հանձնաժողով, եթե խնդիր ունի անօրինական միգրանտ քաղաքացիության երկրի հետ՝ նրան վերադարձնելու հարցում։ Հանձնաժողովը պետք է գնահատի բողոք-ծանուցումը մեկ ամսվա ընթացքում:

Դրա հիման վրա Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ համատեղ Վիզայի օրենսգրքի որոշ դրույթներ կարող է ժամանակավորապես, օրինակ՝ վիզայի դիմումների քննման ժամկետները, վավերականությունը, վիզայի վճարը, տուրքը և այլն։

Եվ ճիշտ հակառակը, եթե ոչ ԵՄ անդամ պետությունը լավ է կատարում ռեադմիսիոն պարտավորությունը, ապա Հանձնաժողովը կարող է նաև խրախուսող մեխանիզմներ կիրառել Վիզայի օրենսգրքի որոշ դրույթների նկատմամբ (վիզայի ցածր գին, արագ քննում, սեղմ ժամկետներ և այլն):

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         միգրացիոն ծառայություն, Հայաստան, ԵՄ, մուտքի արտոնագրեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon