ԵՄ-ն 3 ժամում հավաքել է 7,4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Աշխարհ 05.05.2020   10:00   624

Եվրոպական հանձնաժողովը, որն մայիսի 4-ին կազմակերպել էր «Գլոբալ պատասխան կորոնավիրուսին» խորագրով դոնորների առցանց ֆորում, կարողացել է 3 ժամում հավաքել 7.4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի  համար:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ միջազգային դոնոր առցանց ֆորումն անցկացնելու նախաձեռնությամբ ապրիլի 15-ին հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նա հայտարարել էր, որ առաջին փուլում պատվաստանյութի ստեղծման, դեղերի, դիագնոստիկ համակարգի համար անհրաժեշտ կլինի 7.5 մլրդ եվրո ֆինանսավորում: Եվրամիությունը իր հերթին խոստացել է 1 միլիարդ եվրո ներդրում, որից մոտ ապագայում կսկսվի գիտական հետազոտությունների ֆինանսավորումը:

Ֆինանսանական միջոցներ նվիրաբերել են ինչպես տարբեր երկրներ, այնպես էլ բիզնես, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, գիտահետազոտական ընկերություններ: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, ԵՄ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon