ԵՄ-ն 5 մլն եվրո կտրամադրի 2018թ․ Նոբելյան դափնեկիրներին

Գիտական 27.11.2018   18:06   220

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրոպական միությունը 5 մլն եվրո կտրամադրի՝ աջակցելու համար այս տարվա Նոբելյան մրցանակակիրներին՝ վիրաբույժ Դենի Մուկվեգեին և իրավապաշտպան Նադի Մուրադին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրամիությունում մենք հիանում ենք Դենի Մուկվեգեի և Նադի Մուրադի արիությամբ ու անխոնջ աշխատանքով։ Նրանք, կարելի է ասել, վտանգի տակ են դնում իրենց կյանքը։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց գործին և բոլոր այն մարդկանց, ում նրանք ներկայացնում են»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին։


Նշվում է, որ 1 մլն եվրոն կգնա Մուրադի հիմնադրամին, որ ստեղծվել է նրա հայրենի քաղաք Սինժարայի վերականգնման համար։ Մնացած գումարը կտրամադրվի Մուկվեգեի աշխատանքին և Կոնգոյում սեռական բռնության զոհերի աջակցման նրա ծրագրերին։

Նոբելյան հանձնաժողովի կողմից մրցանակակիրներին տրվող դրամական պարգևը 2018թ․ կկազմի 9 մլն կրոն (1,02 մլն դոլար)։ Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Նոբելի մահվան օրը, դեկտեմբերի 10-ին՝ Օսլոյում։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նադի Մուրադ, նոբելյան դափնեկիրներ, Նոբելյան մրցանակ, Դենի Մուկվեգե, Ֆեդերիկա Մոգերինի, ռուսերեն նյութեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon