Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները մինչև մարտի 22-ը ներառյալ չեղարկվում են

Տարածաշրջան 02.03.2020   21:00   749

«Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները մինչև մարտի 22-ը ներառյալ չեղարկվում են», Ֆեյսբուքի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Արմենիա ավիաընկերության ղեկավարությունը, պայմանավորված վերջին իրադարձություններով, ինչի հետևանքով տեղի է ունենում տոմսերի զգալի վերադարձ, ինչպես նաև հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, համաձայն որի հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացրել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:

Ուղևորներիի տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների»:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Երևան-Թել Ավիվ-Երևան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon