Երևանի ավագանին մանկապարտեզների տարածքներն անհատույց տրամադրեց ԵԿՄ-ին

Քաղաքական 27.05.2020   16:04   492

Երևան քաղաքի ավագանին մայիսի 26-ի նիստում որոշեց Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ) անհատույց տրամադրել մի շարք մանկապարտեզների տարածքներ:

Որոշումը կայացվել է 31 «կողմ», 2 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։

Խոսքը վերաբերվում է այն տարածքներին, որտեղ տարիներ շարունակ ԵԿՄ-ն գործունեություն է ծավալել։ Կազմակերպությունը գործող և չգործող մանկապարտեզների տարածքներում գրասենյակներ էր բացել։ 

ԵԿՄ-ին 5 տարի ժամկետով անհատույց տարածքներ տրամադրելու ավագանու որոշման մեջ թվարկված են դրանց հասցեներն ու մակերեսները։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon