Երևանի պոլիկլինիկաներում 380 քաղաքացու ռենտգեն հետազոտություն է արվել. 121-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ

Պաշտոնական 11.06.2020   12:00   354

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքքպետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

  • «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:
  • Երեւանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:
  • Երեւանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթեւ ընթացքով:

Միաժամանակ՝ կրկին անգամ խնդրում եւ հորդորում ենք գրիպանման երեւույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաեւ ուղեգրում՝ նմուշառման», նշել է մամուլի խոսնակը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հակոբ Կարապետյան, կորոնավիրուս, պոլիկլինիկաներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon