Երևանի քաղաքապետարանից հայտնում են

Պաշտոնական 16.03.2020   13:05   362

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից

  •  կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։
  • Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։
  • Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։
  •  Կչեղարկեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։
  • Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։
  •  Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։

Դիմումների համար՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/?fbclid=IwAR2e57jd8WSK5TSCPG_eSwp8MZ5GoeGQvuvMtZwouq6U8HgN7QJdEvkeVKY

Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր»՝ https://www.yerevan.am/am/hot-line/?fbclid=IwAR1KsRwmf6k7PqnpUN-lxmQ8D8FB1QLw7ZipXPrmE3OQd64Dpmrogy_a5bE

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         քաղաքապետարան, Երևան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon