«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Եռակողմ հանդիպումը կշարունակվի մեկ շաբաթից

Եռակողմ հանդիպումը կշարունակվի մեկ շաբաթից

Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան - Ալիև թեժ բանավեճին հաջորդած եռակողմ հանդիպումը Ռուասաստանի նախագահի մասնակցությամբ երեկ ուշ գիշերին ավարտվել է առանց համատեղ հայտարարության:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։

«Երեք երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետերի հանդիպման շրջանակում»:

«Հուսով եմ, որ սա լավ նախաբան կլինի՝ որոշ հարցերի գործնական լուծումների համար, որոնց մասին մենք խոսում ենք: Հենց մեր այս ֆորմատում հաջողվել է շատ բանի հասնել. 2020-ի աշնանը դադարեցին մարտական գործողությունները, այնուհետև սկսվեցին աշխատանքներ՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների սահմանազատման ուղղությամբ»,-ասել է Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ չնայած որոշ դժվարություններին, միևնույն է, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ: Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցության շուրջ աշխատանքներն են:

«Մենք երեքով մանրամասն քննարկեցինք դա: Կան դեռ չկարգավորված հարցեր, բայց իմ կարծիքով՝ դրանք կրում են մաքուր տեխնիկական բնույթ:

Նա հայտնել է, որ քննարկել են նաև տերմինաբանության հարցը՝ նշելով, որ, իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի իրականության ճշգրիտ պատկերացում:

«Բայց մեր երեքի պատկերացմամբ՝ դրանք հաղթահարելի խոչընդոտներ են: Մեծ հաշվով դրանք գոյություն չունեն, դրանք մաքուր տեխնիկական հարցեր են: Դրա համար մենք հիմա պայմանավորվել ենք նրա շուրջ, որ մոտ ժամանակներս՝ մեկ շաբաթ անց, կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը»: