«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Երբ կվերսկսվեն դասերը

Երբ կվերսկսվեն դասերը

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում սուտ է համարել այն տեղեկությունըմ թե դպրոցներում ձմեռային արձակուրդները կերկարաձգվեն։ Նա հիշեցրել է ԿԳՆ որոշումը.

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ.հունվարի 20-ը ներառյալ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի` Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը, նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է:

Ուստի, հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն 2019թ. հունվարի 8-ից: