«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է ոստիկանություն (տեսանյութ)

Հայաստան 23.01.2020   17:00   183

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 

«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         միջադեպ, Ոստիկանություն, «Էրեբունի պլազա»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon