«Երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ կթույլատրվեն» (տեսանյութ)

Կարևոր 11.04.2020   14:03   676

«Երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ կթույլատրվեն»
Երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ կթույլատրվեն, ֆեյսբուքիի իր ուղիղ եթերում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա թվարկեց այն ոլորտները, որտեղ ամբողջությամբ կթույլատրվի գործունեությունը.

«Գյուղատնտեսության, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն, ձկնորսություն, հանքարդյունաբերություն եւ բաց հանքերի շահագործում, էլեկտրաէներգիա, գազ, գոլորշի լավորակ օդի ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում եւ վերամշակում, կոյուղի, փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն եւ պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահություն եւ սոցիալական սպասարկում ոլորտը, օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը: Նաեւ որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, նաեւ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը:

Ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակաշրջանում մենք նաեւ կբացենք հագուստի արտադրությունը, տեքստիլի ոլորտը կփորձենք բացել: Տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտանք: Գիտական հետազոտություններ եւ մշակում ոլորտը թույլ կտանք աշխատելու»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ  կառավարությունում այսոր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը:

Առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրերին կայանալիք միջոցառումներին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերի շրջանակում կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը, նշեց  վարչապետ Փաշինյանը։

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք ունենք հիշատակի և տոն օրեր` ապրիլի 24-ը, Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։ Այս միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի։ Եթե մենք թույլ տանք, որ մասնակցությունը լինի սովորական ընթացակարգով, ապա կունենանք կորոնավիրուսի համավարակի անվերահսկելի բռնկում։ Ապրիլի 24-ին, մայիսի 8-ին և 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- ասաց նա։

Վարչապետը քաղաքացիներին խնդրեց ըմբռնումով մոտենալ այս որոշումներին։

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, արտակարգ դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon